06/05/2009 12:00
Խորեն Գևոր-Ֆելիքս Շտուրմ մենամարտը հաստատվել է
«Universum Box-Promotion» ընկերությունը հաստատել է, որ Եվրոպայի չեմպիոն Խորեն Գևորը հուլիսի 11-ին կայանալիք մենամարտում կմրցակցի WBA-ի վարկածով միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմի հետ: Մարտը կկայանա Նյուրնբերգի «Ring Arena» մարզահամալիրում: Բռնցքամարտի շոուն, որի ընթացքում հայ մարզիկը կմենամարտի աշխարհահռչակ բռնցքամարտիկի հետ, կկազմակերպվի գերմանական «Ֆորմուլա-1»-ի «Գրան Պրիի» շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2007 թ. Խորեն Գևորն արդեն փորձել է նույն քաշային կարգում տիրանալ չեմպիոնի կոչմանը, սակայն նրա մրցակից և հայրենակից Արթուր Աբրահամն ավելի ուժեղ էր: Այd մարտում Խորենը 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկվեց: