06/05/2009 10:40
Ձերբակալվել է արմատական ընդդիմության ակտիվիստը
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Նոյեմբերի 7» արմատական երիտասարդ ընդդիմադիրենրի ակտիվիստ Գրիգորի Օնիանիին: Այս մասին տեղեկանում ենք Գազետա.ռու-ից:
Ինչպես աղբյուրին հաղորդել են ընդդիմության շտաբից` Օնիանին ձերբակալվել է նախօրեին Հանրային հեռուստատեսության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով, երբ մի քանի երիտասարդներ բռունցքներով հարձակվել են հեռուստատեսության լրագրող Նիկ Ավալիանիի վրա, որին, այնուամենայնիվ, հաջողվել է ծեծից փրկվել:
Ընդդիմության շտաբում հայտարարել են նաև, որ մոտակա ժամերին` Օնիանիի ձերբակալման բոլոր մանրամասները ճշտելուց հետո, կկայանա մամուլի ասուլիս: