![Ծեծի են ենթարկել Նվեր Մնացականյանին](https://www.aysor.am/news_images/9/26250_1/f546cb24b2c268_546cb24b2c5fd.thumb.jpg)
07/05/2009 10:40
Ծեծի են ենթարկել Նվեր Մնացականյանին
Մայիսի 7-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.02-ին, Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց, 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար, 1957 թ. ծնված Նվեր Մնացականյանին և դիմել փախուստի:
Ն. Մնացականյանը բուժօգնության է դիմել «Արմենիա» ՀԲԿ, ստացել բուժօգնություն և գնացել տուն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: