07/05/2009 13:08
«Արսենալի» երկրպագուն կախվել է
«Արսենալի» ոչ բոլոր երկրպագուները կարողացան դիմանալ «Մանչեսթեր Յունայթեդից» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կրած պարտությանը: Մասնավորապես` երկրպագուներից մեկը` քենիացի Սուլեյման Ալֆոնսո Օմոնդին, պատասխան խաղում 1:3 հաշվով «Արսենալի» կրած պարտությունից հետո վերջ է տվել իր կյանքին: Հագնելով սիրելի ակումբի մարզաշապիկը` նա կախվել է Քենիայի մայրաքաղաքի Նայրոբի արվարձանում գտնվող իր բնակարանի պատշգամբում:
Օմոնդիի ընկերներից մեկը` Քելվին Օտյենդոն, պատմել է, որ միասին են բարում դիտել «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Այնուհետև Օմոնդին հեռացել է արցունքն աչքերին: Օտյենդոն ասել է նաև, որ իր ընկերոջ մահվան մասին իմացել է առավոտյան: Այս մասին տեղեկացնում է goal.com-ը: