07/05/2009 15:34
Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի «Բոսնայի» մրցաշարին
Մայիսի 7-18-ը կկայանա «Բոսնա» ակումբի կողմից ավանդաբար կազմակերպվող շախմատային մրցաշարը: Մասնակիցների թվում Հայաստանից շախմատիստներ չկան: Մեր շախմատասերների համար, հավանաբար, հետաքրքրություն կներկայացնի հատկապես Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանի խաղը, ով մասնակիցների թվում ամենաբարձր վարկանիշն ունի` 2747: Այս մրցաշարում հաղթողի կոչման համար կպայքարեն նաև չինացի Վան Խաոն, ուկրաինացի Պավել Էլյանովը, հնդիկ Պենտալա Հարիկրիշնան, բոսնիացիներ Իվան Սոկոլովը և Բորկի Պրեդոևիչը: