07/05/2009 14:14
Ընդդիմադիր ակտիվիստներին ազատ են արձակել
Վրաստանի իշխանություններն ազատ են արձակել երեք երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներին, որոնց պատճառով նախօրեին Թբիլիսիում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Այս մասին հաղորդում է ՌոսԲիզնեսԿոնսալտինգը:
«Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի միջնորդությամբ ազատ են արձակվել երեք ձերբակալվածները, որոնք մեղադրվում են լրագրողին ծեծի ենթարկելու համար: Մելորու Վաչնաձեի, Գեորգի Օնիանիի և Ռևազ Ռևազիշվիլու խափանման միջոցը փոխվել է և նրանց ազատ են արձակել», - ըստ աղբյուրի, ասվում է Վրաստանի դատախազության տարածած հաղորդագրության մեջ: