09/05/2009 11:54
Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Սոկոլովի հետ
Սարաևոյում ընթացող շախմատային ավանդական մրցաշարում, որը կազմակերպել է «Բոսնա» ակումբը, կայացել են առաջին տուրի պարտիաները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս մրցաշարին մասնակցում են 6 շախմատիստներ, որոնց թվում Հայաստանի ներկայացուցիչներ չկան:
Սլովակիայի դրոշի տակ հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը բոսնիացի Իվան Սոկոլովի հետ պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով: Խաղաղ դաշն են կնքել նաև հնդիկ Պենտալա Հարիկրիշնան և բոսնիացի Բորկի Պրեդոևիչը: Չինաստանը ներկայացնող Վան Խաոն առավելության է հասել ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ: