11/05/2009 13:48
Ավելանում են տնտեսական արտադրանքի անկման ցուցանիշները
Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամն անցակցրեց «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները. Կովկաս և Կենտրոնական Ասիա» ուսումնասիրությունների ամփոփումը: Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Ռաթնա Սահայը նշեց, որ ուրախ է լինել Երևանում, և ներկայացնել տնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույց:
Խոսքն ավելի շատ տարածաշրջանի մասին է, թե ինչպե՞ս տնտեսական ճգնաժամը կազդի այդ երկրների տնտեսական ցուցանիշների վրա:
«Քաջատեղյակ եք, որ ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել բոլոր երկրների վրա, որոշակի հաշվարկներ են արվել այդ առումով, և պարզվել է, որ սեփական արտադրանքի նվազումն ամբողջ աշխարհում ազդում է երկրի տնտեսության վրա»,- ասաց Ռ. Սահայը և ընդգծեց, որ տնտեսական արտադրանքի անկումը բարձր է հատկապես Ռուսաստանում, ինչն ազդում է տարածաշրջանի վրա:
«Կապիտալի ներհոսքը դեպի տարածաշրջան նույնպես նվազում է` արտասահմանից դրամական փոխանցումների ցուցանիշի նվազմանը զուգահեռ, համաշխարհային շուկան տնտեսական արտադրանքի 1.3 տոկոս նվազում է գրացնում, բայց լավ լուր էլ կա. հաջորդ տարի այդ ցուցանիշը կավելանա»,- նշեց Ռ. Սահայը:
ԱՄՀ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զարգացած երկրներից հատկապես Ճապոնիայում մեծ անկումներ եղան, իսկ Ռուսաստանում «6» անկման ցուցանիշը գնահատվում է «չափազանց բարձր»:
«Ռուսաստանում տնտեսական ակնումների պատճառներից մեկն այն է, որ կապիտալի հոսքը դեպի դեպի Կովկաս և Կենտրոնական Ասիա նվազել է: Տարածաշրջանում արտահանման և ներմուծման ցուցանիշը ևս վատթարանում է, իհարկե, 2009-ին մի փոքր իրավիճակը կթեթևանա»,- իր զեկույցում նշեց տիկին Սահայը:
Նա նաև արձանագրեց, որ տարածաշրջանի երկրներում` բյուջեի հաշվեկշռի վատթարացման պայմաններում պարտքն ավելանալու է, կառավարությունները ֆինանսական խթան են տալու բյուջեին, բայց տնտեսական արտադրանքն այս տարի էապես նվազելու է:
«Փաստացի եթե դիտարկենք ողջ մոլորակը` տարբեր տարածաշրջանների կտրվածքով, կտեսնենք, որ Արևելյան Եվրոպայի և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի պետություններն արձանագրելու են տնտեսական արտադրանքի ամենամեծ չափով պակաս»,- տեղեկցրեց Ռ. Սահայը: