11/05/2009 17:15
Հայաստան-Թուրքիա հանդիպումը` «Հանրապետականում»
Հունիսի 9-ին կայանալիք 2011 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի 2-րդ խմբի Հայաստան-Թուրքիա հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Թուրքիայի մինչև 21 տարեկանների ընտրանիներն իրենց պատմության ընթացքում հանդիպել են ընդամենը երկու անգամ: Նախորդ ընտրական փուլի շրջանակներում Երևանում հայ ֆուտբոլիստները կամային բարձր որակների շնորհիվ հաղթեցին 2:1 հաշվով, իսկ արտագնա խաղում զիջեցին խոշոր հաշվով: