12/05/2009 10:22
Լրագրողն ազատ է արձակվել
Իրանում 8 տարվա դատապարտված լրագրող Ռոքսանա Սաբերին ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, իրանական դատարանը որոշում է ընդունել` փոխել խափանման միջոցը:
Ըստ դատարանի որոշման, Ռոքսանա Սաբերիի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել երկու տարվա պայմանական ազատազրկումը:
Հիշեցնենք, որ Ռոքսանա Սաբերին մեղադրվում էր ` ԱՄՆ-ի օգտին լրտեսություն անելու մեջ: Ամերիկայի Նահանգները, ԵՄ-ն և իրավապահ մի շարք կազմակերպություններ կոչ էին անում Իրանին` ազատ արձակել լրագրողին: Այս կապակցությամբ Իրանին են դիմել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: