12/05/2009 11:48
Չեխական մրցաշարին մասնակցում են 8 հայ բռնցքամարտիկներ
Այսօր չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև ութ հայ մարզիկներ` Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ), Սամվել Մաթևոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) և Ցոլակ Անանիկյանը (91 կգ):
Մրցաշարի արդյունքներից ելնելով` հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կձևավորի ազգային թիմի կազմը, որն այս տարվա օգոստոսին կմասնակցի Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից: