12/05/2009 12:08
Սերգեյ Մովսիսյանը եզրափակում է մրցաշարային աղյուսակը
«Բոսնա» ակումբի կողմից կազմակերպված ավանդական մրցաշարի երրորդ տուրում Սլովակիան ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի արդյունքով ավարտեց ուկրաինացի Պավել Էլյանովի հետ պարտիան: Մյուս երկու պարտիաներում նույնպես մրցակիցները բավարարվեցին կեսական միավորով:
Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Էլյանովը: Նրան հաջորդում է Պրեդոևիչը` 2 միավորով: Հարիկրիշնան իր ակտիվում 1,5 միավոր ունի: Մովսիսյանը, Սոկոլովը և Վան Խաոն 1-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Ի դեպ, հայ շախմատիստն այս մրցաշարում իր հնարավորություններից շատ ցածր է հանդես գալիս: Մասնակիցների թվում նա ամենաբարձր ռեյտինգն ունի, սակայն առայժմ համարժեք խաղ չի ցուցադրում: