13/05/2009 11:55
Սերգեյ Մովսիսյանը վերջապես հաղթեց
«Բոսնա» ակումբի կողմից կազմակերպված շախմատի ավանդական մրցաշարի 4-րդ տուրում մեկնարկային անհաջողություններից հետո սթափված Սերգեյ Մովսիսյանը վերջապես հաղթանակ տոնեց: Այս անգամ նրա մրցակիցը Վան Խաոն էր, ում հետ միասին նա մինչ այս տուրը եզրափակում էր մրցաշարային աղյուսակը: Այժմ Սլովենիան ներկայացնող հայ շախմատիստն իր ակտիվում 2 միավոր ունի և ընթանում է երրորդ հորիզոնականում` առաջատարին` Պավել Էլյանովին զիջելով 1,5 միավորով: Վերջինս, իր հերթին, հաշվետու տուրում առավելության հասավ հնդիկ Հարիկրիշնայի նկատմամբ: Երկրորդ հորիզոնականում 2,5 միավորով ընթանում է Պրեդոևիչը, ով ոչ-ոքի է արձանագրել Սոկոլովի հետ պարտիայում:
Սոկոլովն ու Հարիկրիշնան վաստակել են 1,5-ական միավոր և զբաղեցնում են 4-5-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը եզրափակող Վան Խաոն առայժմ մեկ միավոր ունի: