13/05/2009 19:22
Նոր ծրագիր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` հաշմանդամ մարդկանց համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «1000 ու 1 SMS» նոր կանխավճարային սակագնային պլանը` ստեղծված հատուկ լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող բաժանորդների համար: Այս մասին տեղեկանում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրություն:
Ձեռնարկությունը ներկայացնում է «1000 ու 1 SMS» նոր կանխավճարային սակագնային պլանը` ստեղծված հատուկ լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող բաժանորդների համար: Այն վերջիններիս ընձեռում է առավել լիարժեք շփման հնարավորություն` թույլ տալով SMS հաղորդագրությունների միջոցով լրացնել ձայնային շփման բացը:
«1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդները կարող են ընդամենը 5 դրամ սակագնով ուղարկել ամսական մինչև 1001 ներցանցային SMS հաղորդագրություն: Իսկ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Իմ Աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ կատարվող զանգերի սակագինն է ընդամենը 20 դրամ/րոպե:
«1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի որևէ սպասարկման կենտրոն և ներկայացնել 2-րդ կարգի հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ:
«Հոգատարությունը բխում է հավատից. մենք վստահ ենք, որ ինքնաարտահայտումը յուրաքանյուր հայաստանցու իրավունքն է: Մենք պատասխանատվության զգացումով ենք ձեռք մեկնում բոլոր նրանց, ով ունի այդ օգնության կարիքը: Այդպիսով միայն կարելի է լինել այս հասարակության ակտիվ անդամը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի նպատակն է ապահովել այն, ինչ հաղորդակցման միջոցներից անդին է` հույսը», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: