14/05/2009 11:18
Կանցկացվի «Եվրատեսիլ 2009»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը:
Եզրափակիչ փուլի ուղեգիր վաստակելու համար կմրցեն 19 երկրի ներկայացուցիչներ, որոնցից քվեարկության արդյունքների համաձայն կընտրվեն միայն տասը:
Նշենք, որ այսօրվա մրցութային փուլում ելույթներով հանդես կգան Խորվաթիան, Իռլանդիան, Լատվիան, Սերբիան, Լեհաստանը, Նորվեգիան, Կիպրոսը, Սլովակիան, Դանիան, Սլովենիան, Հունգարիան, Հունաստանը, Լիտվան, Ադրբեջանը, Մոլդովան, Ալբանիան, Ուկրաինան, Էստոնիան, Նիդերլանդները ներկայացնող մասնակիցները:
Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք են ձեռք բերել Հայաստանը, Թուրքիան, Շվեդիան, Իսրայելը, Պորտուգալիան, Մալթան, Ֆինլանդիան, Բոսնիա և Հեցեգովինան, Ռումիանիան, Իսլանդիան: Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանները մայիսի 16-ին ելույթ կունենան «9» համարի տակ: