14/05/2009 14:49
Կառավարության նիստին ներկա էին նաև նորանշանակ նախարարները
«Ես ուզում եմ Կառավարության անունից շնորհավորել երեք նորանշանակ նախարարներին` Գևորգ Պետրոսյանին, Արմեն Աշոտյանին և Գերասիմ Ալավերդյանին», - այսօրվա Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն:
«Ուզում եմ ցանկանալ բեղմնավոր աշխատանք, որպեսզի մենք կարողանանք ի կատար ածել մեր ծրագրերը` հանուն մեր պետության ամրապնդման, հանուն մեր ժողովրդի», - նորանշանակ նախարարներին մաղթեց Տ. Սարգսյանը:
Վարչապետը վստահություն հայտնեց առ այն, որ «Կառավարությունում ստեղծված աշխատանքային ջերմ մթնոլորտը հնարավորություն կստեղծի նորանշանակ նախարարների համար անմիջապես մտնել գործի ընթացքի մեջ: Նրա խոսքերի համաձայն` վերջիններս «կաշկանդված չպետք է լինեն այն բանի համար, որ նորանշանակ են»: