14/05/2009 12:17
Մովսիսյանը դեռ երրորդ տեղում է
«Բոսնա» ակումբի կողմից կազմակերպված շախմատի ավանդական մրցաշարի 5-րդ տուրում Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի արձանագրեց հնդիկ Հարիկրիշնայի հետ պարտիայում: Մյուս երկու պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, և մրցաշարային աղյուսակում տեղաշարժեր չկատարվեցին: Այն 4 միավորով շարունակում է գլխավորել ուկրաինացի Պավել Էլյանովը: Պրեդոևիչը վաստակել է 3, Մովսիսյանը` 2,5, Սոկոլովն ու Հարիկրիշնան` 2-ական միավոր: 1,5 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Վան Խաոն: