14/05/2009 12:31
WADA-ի և ՖԻՖԱ-ի ղեկավարները կբանակցեն
Համաշխարհային հակադոպինգային գործակալության նախագահ Ջոն Ֆեյխին նամակ է հղել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերին` հանդիպելու և սպորտում արգելված խթանիչների օգտագործման դեմ պայքարում նոր կանոնների վերաբերյալ տարաձայնությունները հարթելու նպատակով: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բլատտերը նոր կանոնների վերաբերյալ իր դժգոհությունն է արտահայտել: Նրան դուր չի եկել հատկապես այն կետը, ըստ որի մարզիկն ամեն օր պետք է հակադոպինգային ծառայություններին տեղեկացնի իր գտնվելու վայրի մասին: