15/05/2009 13:53
Սերգեյ Մովսիսյանի հերթական ոչ-ոքին
«Բոսնա» ակումբի կողմից կազմակերպված շախմատային ավանդական մրցաշարի 6-րդ տուրում Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի արդյունք արձանագրեց Սոկոլովի հետ պարտիայում: Հաշվետու տուրում արդյունավետ ելք ունեցավ միայն Պրեդոևիչ-Հարիկրիշնա պարտիան, որում առավելության հասան սպիտակները: Մյուս խաղում միավորը կիսեցին Էլյանովն ու Վան Խաոն:
Այսպիսով, 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Պավել Էլյանովը: Նրան 4 միավորով հաջորդում է Պրեդոևիչը: Մովսիսյանն իր ակտիվում ունի 3, Սոկոլովը` 2,5, Հարիկրիշնան ու Վան Խաոն` 2-ական միավոր: