16/05/2009 11:02
4 մարզիկներ` առնվազն երրորդ տեղում
Չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում չորս հայ մարզիկներ, մտնելով կիսաեզրափակիչ, արդեն ապահովվել են առնվազն երրորդ տեղերը:
Անդրանիկ Հակոբյանը (75 կգ քաշային կարգ), հաղթելով իռլանդացուն, հաջորդ մենամարտը կանցկացնի տանտիրոջ` չեխ բռնցքամարտիկի հետ: Ցոլակ Անանիկյանը (91 կգ) նույնպես ուժերը կչափի Չեխիայի ներկայացուցչի հետ, իսկ Հովհաննես Դանիելյանը (51կգ) և Ազատ Հովհաննիսյանը (57 կգ)` համապատասխանաբար հունգարացու և մոլդովացու հետ:
Հրաչիկ Ջավախյանը, ով հանդես է գալիս իր համար նոր` 64 կգ քաշային կարգում, պարտվեց իռլանդացի մարզիկին: Հատկանշական է, որ, անկախ արդյունքից, հայ բռնցքամարտիկների ելույթները ուղեկցվում են չեխ մարզասերների ջերմ ընդունելությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի մամուլի կենտրոնից: