16/05/2009 11:19
Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի Քրիստոֆ Վիրանը
Հունիսի, 9-ին ժամը 20:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2011 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկի Բելգիայի մրցավարական բրիգադը` Քրիստոֆ Վիրանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Տոմ Դենսն ու Իվ Դե Նևը: 4-րդ պաշտոնյան է Ժան-Բապտիստ Բուլտինկը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկված է Եվրո 2011-ի ընտրական 2-րդ խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Թուրքիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Վրաստանի և Էստոնիայի երիտասարդական հավաքականները: