18/05/2009 10:46
Անգելա Մերկելն առաջարկում է իջեցնել հարկերը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահ է, որ երկրում տնտեսական ճգնաժամը հաղթահարելու միջոցներից մեկը` հարկերի իջեցումն է և ապագայի համար արվող ներդրումները: Հաղորդում է ՌոսԲիզնեսԿոնսալտինգը:
«Հարկերի իջեցում, ապագայի համար իրականացվող ներդրումներ և լուրջ բյուջետային քաղաքականություն. այս ամենը մեզ համար մեկ ամբողջական է», - հայտարարել է Անգելա Մերկելը` հավաստիացնելով, որ միայն հենվելով այս երեք սկզբունքների վրա, երկիրը կկարողանա հաղթահարել ծանրագույն ճգնաժամը: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն: