18/05/2009 12:32
4 հայ բռնցքամարտիկներ` եզրափակչում
Չորս հայ բռնցքամարտիկներ` Հովհաննես Դանիելյանը (51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) և Ցոլակ Անանիկյանը (91 կգ), հաղթելով իրենց մրցակիցներին, իրավունք ստացան մասնակցելու չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում շարունակվող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակչի մարտերին:
Հովհաննես Դանիելյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հնդկացի բռնցքամարտիկի, Ազատ Հովհաննիսյանը` մոլդավացու, Անդրանիկ Հակոբյանը` Սլովակիայի ներկայացուցչի, իսկ Ցոլակ Անանիկյանը` իռլանդացու հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից:
Այսօրվա լրահոսում կներկայացնենք նաև, թե ինչպիսի արդյունքներ են մեր բռնցքամարտիկներն արձանագրել եզրափակչի մենամարտերում: