18/05/2009 14:33
Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե մեդալ նվաճեցին
Երկու հայ բռնցքամարտիկներ` Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) և Ցոլակ Անանիկյանը (91 կգ), հաղթելով եզրափակիչ մենամարտերում, դարձան չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքում ավարտված Չեխիայի բաց առաջնության չեմպիոն: Նշենք, որ Անդրանիկ Հակոբյանը 2008 թ. աշխարհի գավաթակիր է, իսկ Ցոլակ Անանիկյանը` 2008 թ. Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
2008 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Դանիելյանը (51կգ) և Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն Ազատ Հովհաննիսյանը (57կգ) նվաճեցին արծաթե մեդալներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից: