18/05/2009 16:36
Սերգեյ Մովսիսյանը պայքարում է երկրորդ տեղի համար
«Բոսնա» ակումբի կողմից կազմակերպված շախմատային ավանդական մրցաշարի նախավերջին տուրում Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ Հարիկրիշնայի հետ: Նույնպիսի արդյունք արձանագրվեց նաև Էլյանով-Պրեդոևիչ պարտիայում, իսկ ահա սևերով խաղացող Վան Խաոյին հաջողվեց պարտության մատնել Սոկոլովին:
Վերջին տուրից առաջ, որը տեղի կունենա այսօր, մրցաշարային աղյուսակը գլխավորում է ուկրաինացի Պավել Էլյանովը: Նա վաստակել է 6,5 միավոր և արդեն անհասանելի է դարձել մոտակա հետապնդողների` հայ շախմատիստ Մովսիսյանի ու բոսնիացի Պրեդոևիչի նկատմամբ, ովքեր 5-ական միավորով բաժանում են 2-3-րդ հորիզոնականները: Վան Խաոն ունի 4,5, Հարիկրիշնան` 3,5, Սոկոլովը` 2,5 միավոր: