19/05/2009 13:40
Մասնակից երկրների թիվը դարձավ 49
Այսօր ևս մեկ երկիր պաշտոնապես հրաժարվեց մասնակցել մայիսի 23-30-ը Երևանում կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009 թ. առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից: Խոսքը Թուրքմենստանի մասին է:
Նշենք, որ այդ երկրի բռնցքամարտի ֆեդերացիան մասնակցության հայտ ուղարկելուց հետո մինչ օրս չէր հայտավորել մարզիկներին, և նրա վերջնական եզրակացությունը անակնկալ չէր:
Հիշեցնենք, որ առայսօր հայտ ներկայացրած երկրներից 4-ը` Մեքսիկան, Ուելսը, Արգենտինան և Թուրքմենստանը, հրաժարվել են մասնակցությունից: Արդյունքում մասնակիցների թիվը ներկայումս կազմում է 49 երկիր: