20/05/2009 17:06
Եվս երեք թիմեր ժամանեցին Երևան
Այսօր` մայիսի 20-ի առավոտյան Երևան ժամանեցին ևս երեք երկրների` Լատվիայի, Լիտվայի և Դոմինիկյան Հանրապետության բռնցքամարտի պատանեկան հավաքականները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից:
Լատվիայի մարզիկները հանդես կգան վեց քաշային կարգերում (50, 52, 54, 57, 90 և 70 կգ), լիտվացիները` ինը (46, 48, 54, 57, 60, 66, 75, 80 և +80 կգ), դոմինիկցիները` երեք (46, 50 և 60 կգ):
Այսօր երեկոյան Հայաստան կժամանեն նաև Մարոկկոյի ու Ավստրալիայի պատանեկան ընտրանիները: