20/05/2009 11:05
Ձկներին շամպունով սպանելու համար
Դանիացի լրագրող Լիբսեթ Կլեստերը մայիսի 19-ին մեղավոր է ճանաչվել` կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի և կենդանիների վրա փորձեր կատարելու համար: Այս մասին գրում է Լենտա ռու-ն` վկայակոչելով AFP-ին:
Դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել, սակայն որոշել է չպատժել լրագրողին, քանի որ հանցանքը, որի համար նրան տուգանք էր հասնում, կատարվել էր 2004 թ.-ին: Այն ժամանակ Կլեստերը փորձի համար 20 ձկներով ակվարիումի մեջ է լցրել թեփի դեմ շամպուն: Երեք օրվա ընթացքում բոլոր ձկները` մեկից բացի, սատկել են, ինչn, ըստ լրագրողի, ապացուցել է շամպունի թունավոր լինելը:
Հաղորդումը դիտելով` մի անասնաբույժ դատի է տվել Կլեստերին: Նա պնդել է, որ ձկները վախ են զգացել և սատկել են երկար ու դաժանորեն: Դատարանը համաձայնել է անասնաբույժի տեսակետների հետ:
Կլեստերի փաստաբանը հույս ուներ, որ հեռուստալրագրողն ամբողջովին կարդարացվի: Նա համոզում էր, որ կենդանիներին սպանում են նաև այլ դեպքերում, օրինակ, խոհարարները, ովքեր խեցգետնից ճաշատեսակներ են պատրաստում և դրա համար պատասխանատվություն չեն կրում: