21/05/2009 17:43
«ՎիվաՍել-ՄՏՍ». «Մենք կանք ու ունենք մեր առաքելությունը»
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ասուլիսին անդրադարձավ ընկերության կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող սոցիալական ծրագրերին:
«Այն, ինչ մենք անում ենք`բարերարություն չէ: Այն, ինչ մենք անում ենք` բարեգործություն չէ: Այն, ինչ մենք անում ենք` կորպորատիվ պատասխանատվություն է, և իբրև, կորպորատիվ քաղաքացի, աշխատում ենք այս տնտեսության մեջ ու մեր գործունեության մաս ենք համարում հենց սոցիալական ծրագրերը: Մենք շարունակելու ենք մեր «ձեռքերը երկարացնել» դեպի հասարակություն, դեպի հանրություն` որոշ խնդիրներ վերցնելով մեր ուսերի վրա ու ձեռնամուխ լինելով դրանց կարգավորմանը, իհարկե, այնքան` ինչքան հնարավորություն է տալիս մեր բյուջեն»,- ասաց նա:
Գլխավոր տնօրենը նշեց, որ ամեն տարվա սկզբին բյուջեն կազմելիս` հաշվի են առնվում սոցիալական ծրագրերը: Ըստ նրա, այս տարվա ընթացքում որոշ ծրագրեր արդեն իրականացրվել են, բայց կան նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է իրականացնեն առաջիկա 7 ամսվա ընթացքում:
Ռ. Յիրիկյանն անդրադարձավ նաև իր անձի շուրջ պտտվող լուրերին, թե իբր ինքը հեռանալու է ընկերությունից: Նա նշեց, որ այդպիսի խոսակցքություններ կային դեռ իր աշխատանքի առաջին օրվանից. ասում էին, թե ինքը 6 ամիս կամ 1 տարին չի դիմանալու, մանավանդ որ` չգիտե, թե ինչպիսին են աշխատանքային պայմանները Հայաստանում:
«Ես ուզում եմ ասել հետևալը. ես շատ ուրախ եմ ու հպարտ, որ առիթ ունեցա աշխատելու իմ հայրենիքում, ղեկավարել այսպիսի ընկերություն, ղեկավարել մի ընտանիքի այդպիսի անդամներ, ինչպիսին է մեր աշխատակազմը: Հիմա էլ, ինչ խոսակցություններ և գնում են` մարդիկ ազատ են, կարող են ասել և արտահայտել , ինչ ուզում են: Բայց մենք կանք ու ունենք մեր առաքելությունը. այդ ընկերությանն միջոցով իրականացնել տարբեր զարգացումներ կապի ոլորտում»,- շեշտեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը: