22/05/2009 15:22
Կիմ Կարդաշյանը ֆուտբոլ է խաղում
Ամերիկյան ազգային ֆուտբոլային լիգայի (ամերիկյան ֆուտբոլ) «Նյու Օռլեան Սեյնտս» թիմի խաղացող Ռեջի Բուշի ընկերուհին` Կիմ Կարդաշյանը, նույնպես սիրում է ֆուտբոլ խաղալ: Լողափում նա ոչ թե գերադասում է պառկել ավազին ու արևահարվել, այլ փորձում է ազատ ժամանակն ակտիվ անցկացնել: Ֆոտոլրագրողներին հաջողվել է նրան Մայամիի լողափում լուսանկարել ֆուտբոլ խաղալիս: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ի դեպ, Մայամիում Կիմ Կարդաշյանը ձգտում է թոթափել լարվածությունը և վերագտնել իրեն, քանի որ այն բանից հետո, երբ գողերը հարձակվել էին նրա խանութի վրա, Կիմը շատ հուզված էր: Բարբարոսական հարձակումը կատարվել էր խանութի բացման նախօրեին: Կարդաշյանը կարծում է, որ դա խուլիգանների կողմից լավ կազմակերպված ակցիա էր, մինչդեռ ոստիկանությունը շարունակում է պնդել, որ հարձակվողները չգիտեին, թե խանութն ումն է պատկանում: