25/05/2009 13:49
Բելգիայի ֆեդերացիան համաձայնեցնում է պայմանագրի մանրամասները
Բելգիայի արքայական ֆուտբոլային միության նախագահ Ֆրանսուա դե Կերսմակերը պատմել է, որ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի հետ պայմանագրի տեքստում մի քանի փոփոխություններ են կատարվել: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը»:
Համաձայնագիրը պետք է ստորագրվի «2+0,6» տարբերակով: Նախատեսված է, որ պայմանագիրը կերկարաձգվի 6 ամսով, եթե Բելգիայի ընտրանին հաղթահարի «Եվրո-2012»-ի ընտրական փուլի արգելքը: Երկու կողմերը փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը կդնեն մոտ օրերս: Հիմնական պայմանները նրանք արդեն համաձայնեցրել են, մնացել է քննարկել միայն մի քանի մանրուքներ: Օրինակ` մինչև հիմա վերջնականապես չի որոշվել, թե ով է լինելու հոլանդացի մասնագետի երկրորդ օգնականը Բելգիայի հավաքականում: Ամենայն հավանականությամբ` ընտրությունը կանգ կառնի Ֆրանկ Վերկաուտերենի վրա, ով հիմա կատարում է գլխավոր մարզչի պաշտոնակատարի պարտականությունները:
Ադվոկատի մաքուր աշխատավարձը կազմում է տարեկան 600 հազար եվրո: