25/05/2009 19:45
Կորյուն Սողոմոնյանը մտավ քառորդ եզրափակիչ
Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության 46 կգ քաշային կարգում քիչ առաջ ավարտվեց Կորյուն Սողոմոնյան-Ալմազ Տլեուբերգենով մենամարտը: Հայ բռնցքամարտիկը պարզապես ջախջախեց ղազախ մարզիկին և մտավ քառորդ եզրափակիչ: Ալմազն այս քաշային կարգում ֆավորիտներից մեկն էր, և այն փաստը, որ Կորյունը նրա նկատմամբ առավելության հասավ 13:1 հաշվով, մեր մարզիկի կողմից լուրջ հայտ է` 46 կգ քաշային կարգում պայքարելու չեմպիոնական կոչման համար: Իսկ ահա Ղազախստանի պատանեկան ընտրանին ստիպված է հաշտվել աշխարհի ընթացիկ առաջնությունում առաջին պարտության մտքի հետ: Շնորհավորում ենք Կորյուն Սողոմոնյանին և նրան հետագա լուրջ հաջողություններ մաղթում: