27/05/2009 13:53
Իր հավատարմագրերն է հանձնել Բենինի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ‘Ալմեիդան (նստավայրը` Մոսկվա): Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:
Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բենինի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Բենինի փոխգործակցությունը միջազգային տարբեր կառույցների շրջանակում: