27/05/2009 13:16
Հայաստանի հավաքականն առայժմ երկրորդն է
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԱԻԲԱ աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացված էր բոլոր 13 քաշային կարգերում, սակայն միայն ութ մարզիկների հաջողվեց հաղթահարել նախնական փուլերի արգելքը և մտնել քառորդ եզրափակիչ:
Այս ցուցանիշով մեր պատանեկան թիմն առայժմ երկրորդն է և զիջում է միայն Ռուսաստանի ընտրանուն, որը նույնպես 13 մարզիկ է ներկայացրել և պայքարը քառորդ եզրափակչում շարունակում է 12 մարզիկներով` տոնելով, ընդհանուր առմամբ, 17 հաղթանակ: Այս պահի դրությամբ երրորդը 13 մարզիկ հայտավորած Ղազախստանի պատանեկան ընտրանին է, որը 11 հաղթանակ ունի իր ակտիվում և 1/4 եզրափակչում նույնպես 8 մարզիկներ շարունակում են պայքարը:
Ստորև ներկայացնում ենք աշխարհի առաջնության բոլոր 42 մասնակիցների զբաղեցրած տեղերը, ներկայացրած մարզիկների, ¼ եզրափակչում պայքարը շարունակող բռնցքամարտիկների թիվը, նախնական փուլերում տոնած հաղթանակների և վաստակած միավորների ընդհանուր քանակը:
N Թիմ Մասնակիցներ 1/4 եզր. մասն. Հաղթ. Միավոր
1. Ռուսաստան 13 12 17 17
2. ՀԱՅԱՍՏԱՆ 13 8 12 12
3. Ղազախստան 13 8 11 11
4. Կուբա 8 7 10 10
5. ԱՄՆ 10 6 9 9
6. Հնդկաստան 8 6 8 8
6. Թուրքիա 13 6 8 8
6. Ուկրաինա 13 7 8 8
9. Ուզբեկստան 8 5 7 7
10. Գերմանիա 5 3 6 6
10. Լիտվա 9 6 6 6
12. Վրաստան 9 3 5 5
12. Իռլանդիա 6 3 5 5
12. Լեհաստան 8 1 5 5
15. Բելառուս 13 3 4 4
15. Իսրայել 8 3 4 4
15. Ռումինիա 8 1 4 4
18. Էկվադոր 4 2 3 3
18. Հունգարիա 13 3 3 3
18. Մոլդովա 6 2 3 3
21. Չինաստան 4 2 2 2
21 Դոմինիկ. Հանր. 3 0 2 2
23. Ավստրիա 4 1 1 1
23. Կիպրոս 2 1 1 1
23. Իրան 3 0 1 1
23. Կորեա 7 1 1 1
23. Մարոկկո 4 4 1 1
23. Չեռնոգորիա 1 1 1 1
23. Պուերտո Ռիկո 5 0 1 1
23. Թաիլանդ 1 0 1 1
23. Թայփի 2 1 1 1
32. Ալժիր 2 0 0 0
32. Բուլղարիա 6 1 0 0
32. Խորվաթիա 6 0 0 0
32. Անգլիա 1 0 0 0
32. Ֆինլանդիա 2 1 0 0
32. Հունաստան 3 0 0 0
32. Ղրղզստան 3 0 0 0
32. Լատվիա 4 0 0 0
32. Սերբիա 1 0 0 0
32. Շվեդիա 2 0 0 0
32. Տաջիկստան 1 0 0 0