27/05/2009 19:26
Չեմպիոնների լիգայի հաղթողը կվաստակի 110 մլն եվրո
Չեմպիոնների լիգայում հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդին» կամ «Բարսելոնին» կապահովի 110 մլն եվրո (154 մլն դոլար) մաքուր եկամուտով: Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը: Նույնիսկ պարտվողը խաղից հետո, որը եվրոպական տնտեսությանը ավելի քան 310 մլն եվրոյի (433 մլն դոլար) օգուտ կբերի, տուն կվերադառնա մեծ գումարով, որը կկազմի 65 մլն եվրո (91 մլն դոլար):
«Daily Mail»-ի տեղեկություններով` Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակի դեպքում «Մանչեսթեր Յունայթեդի» յուրաքանչյուր խաղացող կստանա 200 հազար ֆունտ ստեռլինգ: Իսկ ահա «Mastercard»-ի տեղեկություններով` Չեմպիոնների լիգայի եզրափակչի ճանապարհին անգլիական ակումբը վաստակել է 50 մլն ֆունտ ստեռլինգ: