27/05/2009 13:26
Այս շաբաթ վարկը կփոխանցվի Հայաստանին
Այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի 500 միլիոն դոլար արժողությամբ վարկ: Այս մասին, ըստ Ռիա Նովոստի գործակալության, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:
«Անցած շաբաթ Հայաստանի հետ 15 տարի ժամկետով` 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրվել: Այս շաբաթվա ընթացքում գումարն արդեն կփոխանցվի», - հայտարարել է Կուդրինը:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը և ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը համաձայնագիր են ստորագրել` Հայաստանին 500 միլիոն դոլար արժողության վարկի տրամադրման վերաբերյալ: