28/05/2009 14:21
Վիկ Դարչինյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ցածր թեթևքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Դարչինյանը նման որոշման է հանգել գործարար Սամվել Կարապետյանի և նրա եղբոր` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ խորհրդակցելուց հետո:
Հիշեցնենք, որ նախկինում Վիկ Դարչինյանը ելույթներ էր ունենում ավստրալիական դրոշի ներքո: Նրա որոշումը շատ կարևոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացման վրա: