28/05/2009 16:00
Հայաստանի հավաքականը շարունակում է ընթանալ երկրորդ տեղում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԱԻԲԱ աշխարհի պատանեկան առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի 7 բռնցքամարտիկներ հաղթեցին իրենց մրցակիցներին և պայքարը կիսաեզրափակչում շարունակելու իրավունք ձեռք բերեցին:
Հաջող էին նաև ռուս մարզիկների ելույթները. Նրանցից 9-ը դուրս եկավ 1/2եզրափակիչ: Այժմ նշված երկու պատանեկան ընտրանիները գլխավորում են թիմային հաշվարկով մրցաշարային աղյուսակը: Առաջատարը Ռուսաստանի թիմն է, որ տոնած 26 հաղթանակների շնորհիվ նույնքան միավոր է վաստակել: Երկրորդ հորիզոնականում Հայաստանի պատանեկան հավաքականն է` 19 միավորով: Նրան 15 միավորով հաջորդում է Կուբան: Այս երկիրը կիսաեզրափակչում ներկայացված կլինի սոսկ 5 մարզիկներով:
Ստորև ներկայացնում ենք աշխարհի առաջնության բոլոր 42 մասնակիցների զբաղեցրած տեղերը, ներկայացրած մարզիկների, կիսաեզրափակչում պայքարը շարունակող բռնցքամարտիկների թիվը, նախնական փուլերում տոնած հաղթանակների և վաստակած միավորների ընդհանուր քանակը:
N Թիմ Մասնակիցներ 1/2 եզր. մասն. Հաղթ. Միավոր
1. Ռուսաստան 13 9 26 26
2. ՀԱՅԱՍՏԱՆ 13 7 19 19
3. Կուբա 8 5 15 15
3. Ղազախստան 13 4 15 15
5. Հնդկաստան 8 4 12 12
5. Ուզբեկստան 8 5 12 12
7. Ուկրաինա 13 3 11 11
8. Լիտվա 9 4 10 10
9. ԱՄՆ 10 0 9 9
10. Գերմանիա 5 2 8 8
10. Թուրքիա 13 0 8 8
12. Վրաստան 9 1 6 6
12. Իռլանդիա 6 1 6 6
14. Բելառուս 13 1 5 5
14. Էկվադոր 4 2 5 5
14. Իսրայել 8 1 5 5
14. Մոլդովա 6 2 5 5
14. Լեհաստան 8 0 5 5
19. Ռումինիա 8 0 4 4
20. Հունգարիա 13 0 3 3
21. Ավստրիա 4 1 2 2
21. Չինաստան 4 0 2 2
21. Դոմ. Հանր. 3 0 2 2
24. Կիպրոս 2 0 1 1
24. Իրան 3 0 1 1
24. Կորեա 7 0 1 1
24. Մարոկկո 4 0 1 1
24. Չեռնոգորիա 1 0 1 1
24. Պուերտո Ռիկո 5 0 1 1
24. Թաիլանդ 1 0 1 1
24. Թայփի 2 0 1 1
32. Ալժիր 2 0 0 0
32. Բուլղարիա 6 0 0 0
32. Խորվաթիա 6 0 0 0
32. Անգլիա 1 0 0 0
32. Ֆինլանդիա 2 0 0 0
32. Հունաստան 3 0 0 0
32. Ղրղզստան 3 0 0 0
32. Լատվիա 4 0 0 0
32. Սերբիա 1 0 0 0
32. Շվեդիա 2 0 0 0
32. Տաջիկստան 1 0 0 0