29/05/2009 17:41
Ակումբներին շնորհվեցին եվրագավաթների մասնակցության արտոնագրերը
Մայիսի 29-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա» ակումբներին շնորհվեցին եվրագավաթների մասնակցության արտոնագրերը: Դրանք վերը նշված ակումբների առաջին թիմերին իրավունք են տալիս` մասնակցելու 2009-2010 թթ. մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին:
Արտոնագրերը և եվրագավաթներին մասնակցող ակումբների համար նախատեսված մրցաշարային փաթեթներն ակումբների ներկայացուցիչներին շնորհեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ով նախ շնորհավորեց ակումբներին եվրագավաթների ուղեգիր ձեռք բերելու առթիվ, իսկ այնուհետև նշեց, որ ՀՖՖ-ն պատրաստ է նախապատրաստական գործընթացում աջակցել ու խորհրդատվություն տալ բոլոր ակումբներին նաև մրցաշարերին նրանց մասնակցության ողջ ընթացքում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացնելու է «Փյունիկը», որը մեկնարկելու է որակավորման երկրորդ փուլից:
Եվրոպայի լիգայում Հայաստանը կներկայացնեն երեք ակումբ` «Գանձասարը»` որակավորման երկրորդ, իսկ «Բանանցն» ու «Միկան»` որակավորման առաջին փուլերից: Այս մասին մեր թղթակցին տեղեկացրեցին ՀՖՖ մամուլի քարտուղարությունից: