29/05/2009 13:48
Ֆուտբոլային խաղ` Հանրապետության տոնի առթիվ
Հանրապետության տոնի առիթով Երևանում տեղի է ունենալու ֆուտբոլային ընկերական հանդիպում` ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հավաքական թիմերի միջև: Խաղը կկայանա Երևանի «Միկա» մարզադաշտում, մայիսի 31-ին, ժամը 19:30-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: