30/05/2009 14:25
Կորյուն Սողոմոնյանը` աշխարհի չեմպիոն
ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր տեղի են ունենում եզրափակիչ մենամարտերը: 46 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, ով հաղթողի հիմնական հավակնորդն էր, արդարացրեց սպասելիքները, գեղեցիկ ոճով պարտության մատնեց հնդիկ Սանդիպին և արժանացավ ամենաբարձր պարգևին` ոսկե մեդալին: Ուշագրավ է, որ առաջին ռաունդում գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 1:1: Երկրորդ ռաունդում Կորյունի առավելությունն ակնհայտ դարձավ: Այս փուլից հետո մեր բռնցքամարտիկը հաղթում էր 6:3 հաշվով: Նա, սակայն, չհանգստացավ ձեռք բերածով, ավելի ուժեղացրեց ճնշումը և, ի վերջո, հաղթանակ տոնեց 10:4 հաշվով` հռչակվելով աշխարհի չեմպիոն:
Շնորհավորում ենք հայ մարզիկին այս աննախադեպ հաջողության առթիվ և մաղթում հետագա հաջողություններ: