30/05/2009 15:03
Կորյուն Սողոմոնյանին պարգևատրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի առաջնության 46 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճած Կորյուն Սողոմոնյանի պարգևատրման արարողոթյունը: Ոսկե մեդալով աշխարհի նորընծա չեմպիոնին պարգևատրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կորյուն Սողոմոնյանին շնորհավորեցին նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կու Վուն:
Կորյուն Սողոմոնյանը ոգևորությամբ էր ընդունում շնորհավորանքները, իսկ հետո ձեռքի շարժումով շնորհակալություն հայտնեց տրիբունաներին, որոնք բուռն ծափահարություններով ու «Կորյուն, Կորյուն» բացականչություններով էին ընդունել նրա` աշխարհի չեմպիոն հռչակվելու փաստը…
Եվ հուսանք, որ մեր մյուս մասնակիցները նույնպես այսօր կկանգնեն պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: