01/06/2009 17:39
Աբրահամն ու Պավլիկը կարող են հանդիպել 2010 թ. սկզբին
Boxingscene.com-ի տեղեկություններով` WBC-ի և WBO-ի վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի ու IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի միջև մենամարտը, ամենայն հավանականությամբ, կկայանա 2010 թ. սկզբին:
Երկու բռնցքամարտիկների ներկայացուցիչները ցանկանում էին այդ մենամարտը կազմակերպել 2009 թ. վերջում: Սակայն Կելլի Պավլիկի` կոչման պաշտպանության համար հավակնորդ Սերխիո Մորայի հետ մենամարտը հուլիսից տեղափոխվել է սեպտեմբեր` կապված այն հանգամանքի հետ, որ չեմպիոնի ձեռքը վնասված է: Իսկ Աբրահամը կոչման պաշտպանության համար հունիսի 27-ին կհանդիպի գերմանացի բռնցքամարտիկ Մախիր Օրալի, իսկ սեպտեմբերին` Ջովաննի Լորենցոյի հետ:
Եթե երկու հռչակավոր բռնցքամարտիկները կարողանան այդ մարտերում պահպանել իրենց կոչումները, պա նրանց առերես հանդիպումը կկայանա 2010 թ. սկզբին: