02/06/2009 15:08
Լուիս Արագոնեսը հեռացվել է «Ֆեներբախչեից»
Թուրքական «Ֆեներբախչե» ակումբի ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսին: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը: Իսպանացի մասնագետի հետ համագործակցության դադարեցման պատճառը «Ֆեներբախչեի» ոչ բավարար ելույթն է երկրի առաջնությունում: Այդ թիմը Թուրքիայի ուժեղագույնների մրցաշարում վերջնագիծը հատել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: