02/06/2009 19:45
Կելլի Պավլիկը երկարաձգեց պայմանագիրը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում WBC-ի և WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը մենեջերական «Top Rank» ընկերության հետ: Համաձայն «Youngstown Vindicator» թերթի հաղորդման` կողմերը շատ մանրամասների հարցում դեռ պայմանավորվածության չեն հանգել, սակայն նոր համաձայնագիրը ենթադրում է շարունակել համագործակցությունը մինչև 2011 թվականը: Հայտնի մենեջեր Բոբ Արումը պլանավորում է, ինչպես տեղեկացրել ենք երեկվա լրահոսում, Սերխիո Մորայի հետ մենամարտը անցկացնել սեպտեմբերին, իսկ դեկտեմբերին կամ 2010 թ. հունվարին մենամարտ կազմակերպել IBF-ի վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամի կամ WBA-ի վարկածով չեմպիոն Ֆելիքս Շտուրմի հետ: