03/06/2009 15:15
Աբրահամ. «Կստեմ, եթե ասեմ, որ չեմ ուզում հաղթել»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով հունիսի 27-ին Բեռլինում չեմպիոնական կոչման պաշտպանության համար պետք է մենամարտի գերմանացի բռնցքամարտիկ Մախիր Օրալի հետ, հայտարարել է, որ ցանկանում է հաղթել իր մրցակցին, չնայած վերջինս լավ որակներ ունի:
«Max-Schmeling-Halle» մարզահամալիրից շատ լավ հիշողություններ եմ պահպանում, հատկապես` Խորեն Գևորի հետ մենամարտից, որն ամենևին էլ հեշտ չէր: 2003 և 2004 թթ. ընկերական մրցամարտեր եմ անցկացրել Օրալի հետ: Երկուսս էլ մարզիկներ ենք և լարված մարզվում ենք: Պարզապես կատարում ենք մեր աշխատանքը, բայց ես, իհարկե, կստեմ, եթե ասեմ, որ չեմ ուզում հաղթել»,- ասել է Արթուր Աբրահամը fightnews.com-ի թղթակցին: