04/06/2009 18:53
Դադարեցվել է բանկի մասնաճյուղերի գործունեությունը
Կենտրոնական բանկի նախագահի հունիսի 2-ի թիվ 1/690Ա որոշման համաձայն` գրանցվել են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ «Վեգա-1» սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ «Վեգա-2» սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղի գործունեության դադարեցումները: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչությունը: