04/06/2009 15:52
Ուղևորափոխադրումների թիվը աճել է 46 %-ով
Հայկական երկաթուղիների սեփականատեր հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Շևկետ Շայդուլինն այսօր ասուլիսին հայտնեց, որ 2008 թվականի ընթացքում ողևորափոխադրումների թիվն աճել է 46 %-ով, ընդ որում, Հայաստանի Հանրապետության ընդհանուր ողևորափոխադրման համատեքստում այդ աճը միայն 4 ամսիների ընթացքում կազմել է 3,5 %:
Բանախոսը նաև նշեց, որ ողևորափոխադրման ընդհանուր թվի 90%-ն են կազմում ավտոճանապարհային փոխադրումները:
Տնօրենը հայտնեց, որ ապրիլից բարձրացրել է իր աշխատողների վարձատրությունը 23,4 %- ով, ընդ որում միջին աշխատավարձը բարձրացել է մինչև 115 հազար դրամ:
Բանախոսը ներկայացրեց նաև 2009 թվականի առաջին ամիսների ընթացքում ընկերության կողմից հայկական երկաթուղիների զարգացմանն ուղված ներդրումների չափը: Ըստ տնօրենի, 2009 թվականի առաջին քառորդի ընթացքում 191 միլիոն ռուբլու ներդրումներ են իրականացվել:
«Բեռնափոխադրումներից եկամուտը կազմել է 52 միլիոն ռուբլի, իսկ ուղևորափոխադրումներից` 3,1 միլիոն ռուբլի», - ասաց Շայդուլինը և հավելեց, որ ներդրումները իրականացվում են ըստ ժամանակացույցի և պայմանավորվածության: