04/06/2009 13:27
Կական մերժեց Անչելոտտիին
«Միլանի» նախկին և «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անձամբ է փորձել հրապուրել Կակային, որպեսզի վերջինս փոխի իր որոշումը և տեղափոխվի «Չելսի»: Իտալական ակումբի ներկայացուցիչներից մեկը «The Sun» հանդեսին տեղեկացրել է, որ նոր գլխավոր մարզիչն անձամբ զանգահարել է Կակային, ով այժմ Բրազիլիայի ազգային թիմի կազմում ուսումնամարզական հավաք է անցկացնում:
«Կառլոն հույս ուներ, որ Կակայի հետ իր գերազանց հարաբերությունները կօգնեն իրականացնել ֆուտբոլիստի տեղափոխությունը «Չելսի»,- հայտարարել է աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:- Սակայն բրազիլացին մերժել է նախկին մարզչին: Բոլորս էլ հիանալի գիտենք, որ Կական ցանկանում է խաղալ «Ռեալում», այլ ոչ թե «Չելսիում»: Առաջիկա շաբաթվա ընթացքում «Միլանի» ու «Ռեալի» գործարքի մասին կտեղեկանա ողջ աշխարհը»: