05/06/2009 12:46
Երգչուհի Շերը գումար է պահանջում Universal Music Group-ից
Երգչուհի Շերը դատի է տվել Universal Music Group ձայնագրման ընկերությանը: Այս մասին տեղեկանում ենք Պրավո.ռու-ից:
22 էջից բաղկացած հայցում երգչուհին «UMG»-ին մեղադրում է այն բանի մեջ, որ ընկերությունը յուրացրել է երգչուհու երկու հայտնի ալբոմների վաճառքից ստացված հասույթը: Հայտարարության 5 կետեր ներառում են 1972 թ-ին կնքված պայմանագրի կետերի խախտումները:
Պայմանագրի պահանջների համաձայն` Շերը և նրա ամուսինը պետք է ստանան ալբոմների վաճառքից ստացված մաքուր եկամտի 50 տոկոսը: Մինչդեռ ավելի ուշ ընկերությունը պայմանագիր է կնքել «Warner Music U.K.» ընկերության հետ` «Cher The Greatest Hits» հավաքածուի թողարկման համար, որից ստացված հասույթի մասին տեղեկությունը գաղտնի է պահվել երգչուհուց:
«UMG» ներկայացուցիչ Պիտեր Լոֆրումենտոն Շերի պահանջն անվանել է անհիմն: Գործը քննում է Լոս-Անգելեսի Գերագույն դատարանը: